Արմեն Սարգսյանը չի հերքում, որ Փարիզում անշարժ գույք է ձեռք բերել. «Ժողովուրդ»
![]() 267 Երեքշաբթի, 23 նոյեմբերի, 2021 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավելի քան 2 շաբաթ առաջ «Հետք» լրատվականը «Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7.5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ» վերտառությամբ հրապարկում էր տպագրել: Լրատվականը գրել էր, որ Սարգսյանը 7.5 մլն եվրոյով երկու միավոր անշարժ գույք ձեռք էր բերել VH Estate ընկերության անունից, ինչը 2010-ին հիմնել են Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանն ու վերջինիս դուստրը՝ Տաթևիկ Սարգսյանը: Աղբյուրի պնդմամբ՝ վերոնշյալ ընկերությունն իր տեսակով քաղաքացիական ընկերություն է, ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: Թերթը գրավոր հարցում էր ուղարկել նախագահի աշխատակազմ՝ պարզելու, թե վերոնշյալ հրապարակման մասով ինչ մեկնաբանություն ունի նախագահ Արմեն Սարգսյանը: Ի պատասխան մեր հարցմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից արձագանքել են. «Արմեն Սարգսյանը նախկինում զբաղեցրել է VH Estate ընկերության ոչ կոմերցիոն տնօրենի չվարձատրվող պաշտոնը, որից հրաժարվելու մասին դիմումը ներկայացրել է 2018 թվականին: Ինչ վերաբերում է այդ թեմայի շուրջ մամուլի հրապարակումներին, ապա դրանցում նշված տեղեկությունները բնավ գաղտնի չեն, ընդհակառակը՝ հրապարակային են և հասանելի բաց աղբյուրներում»: Ստացվում է՝ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն չի հերքում, որ զբաղեցնելով քաղաքական (ոչ կոմերցիոն) բնույթի կազմակերպության տնօրենի պաշտոնը՝ անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի կենտրոնում, այլև չի հերքում դրանց արժողության (գնի) մասին տեղեկությունը: Մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ է սպասվում նման իրավիճակում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
