«Նիկոլը նմանվում է Բրեժնևին». Սուրեն Սուրենյանց
![]() 264 Չորեքշաբթի, 24 նոյեմբերի, 2021 թ., 13:54 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսի մասին կարճ կարտահայտվեմ, մանավանդ, որ ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց եմ խոստացել։ Պետության ղեկավարը, որը 2018-20-ին ուներ հանրային վստահության մեծ պաշար, տապալեց արժանապատիվ խաղաղության օրակարգը՝ դիրքավորվելով որպես «ոչմիթիզականության» առաջամարտիկ, հիմա էլ համարձակություն չունի անկեղծորեն խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ տուրք տալով պոպուլիզմին ու փորձելով չեզոքացնել ոչ թե արտաքին ռիսկերը, այլ նրանք, որոնք ստեղծվում են նորահայտ «ազատագրականների» կողմից։ Տխուր է ունենալ ղեկավար, որը չունի խոսքի բովանդակություն, հստակություն ու կարող է երկու ժամից ավելի խոսել՝ մնալով շաբլոնների ու կարգախոսների գերի։ Գուցե կրկնվում եմ, բայց Նիկոլը նմանվում է Բրեժնևին․․. Եթե սխալվում եմ, թող իրապես ձևակերպի Հայաստանի զարգացման համատեքստը՝ դատարկ կարգախոսներից անցնելով խաղաղության իրական օրակարգի, ԼՂ խնդրի կարգավորման օրակարգի ձևավորմանը»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
