«Ինչո՞ւ չենք միանում Ազատագրական շարժմանը». Արտակ Գալստյան
355
Ուրբաթ, 26 նոյեմբերի, 2021 թ., 12:24
«Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի գրառումը. «ԻՆՉՈՒ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄԻԱՆԱ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ Ստանում եմ բազմաթիվ նամակներ, թե մենք ինչո՞ւ չենք միանում օրերս հրապարակում մեկնարկած շարժմանը: Նամակների բազմաթիվ լինելու պատճառով նախընտրեցի պատասխանի այս ձևը: Այսպես՝ Շարժման նախաձեռնողները կապնվել են ինձ հետ և ուղարկել իրենց օրակարգը և պահանջները, այն է՝ - Վարչապետի աթոռը զբաղեցնողը պետք է հրապարակի ստորագրվելիք փաստաթուղթը - Դադարեցնի սահմանազատումը և սահմանագծումը Որպես այս պահանջների իրագործման գործիք առաջարկվել է Հանրապետությունում ճանապարհների փակումը: Մենք առաջարկել ենք փոխել օրակարգը հետևյալ կերպ. - Վարչապետի աթոռը զբաղեցնողը չունի ոչ մի իրավունք հայ ժողովրդի անունից որևիցե փաստաթուղթ ստորագրելու, քանի որ իշխանության է եկել կեղծիքներով, նախկինների հետ համագործակցած և այն պահից, երբ մենք կպահանջենք նրանից հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը, կլիգիտիմացնենք նրա կեղծիքը, կընդունենք, որ նա վարչապետ է: Այս դրույթը մեզ համար անընդունելի է և դավաճանություն հայ ժողովրդի առջև: - Սամանագծման և սահմանազատման դադարեցման հետ կապված հայտնել ենք, որ նման պահանջը նշանակում է, որ փաստացի Հայաստանի և Ադրբեջանի միջև չպետք է լինեն սահմաններ, այլ կերպ ասած դառնում ենք մի պետություն, բացի այդ կեղծիքներով վարչապետի աթոռը զբաղեցրած անձը չունի որևիցե իրավասություն Հայաստանի սահմանները որոշելու հարցում, նույն հաջողությամբ այդ խնդիրը կարելի է դնել Ջոնի Բռջոնիի վրա, ոչ մի տարբերություն: - Առաջարկել ենք, որպես պահանջ, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վախերը սպասարկող իրավապահներին ուղարկել ՀՀ սահմանների պաշտպանությանը, զինել կամավորականներին, և սահմանամերձ շրջանների բնակիչներին: Իսկ որպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անվտանգության երաշխիք հայտնել ենք իմ և Պավլիկ Մանուկյանի պատրաստակամության մասին, վերջինիս պահել մեր տների աղբամաններում, մինչև որ թուրքերին ՀՀ-ից վտարելուց հետո կսկսվի օրինական դատական պրոցեսը: Իրեն ազատագրական անվանող շարժումը մերժել է մեր առաջարկը և ակտիվ լծվել է Տրիադայի դրածո վարչապետի աթոռը զբաղեցնողի գործողությունների լիգիտիմացմանը, որը որ մեզ համար անընդունելի է, ավելին համարում ենք դավաճանություն Հայ ժողովրդի հանդեպ: Հ.Գ Մեր պահանջը անփոփոխ է: - Միայն հայրենիքի նվիրյալները կարող են խոսել Հայաստանի անունից: Հայրենիքը թուրքին վաճառած Տրիադան դրա իրավունքը չունի, անկախ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից: - Ընտրակեղծարը չի կարող ներկայացնել Հայաստանը, նա դրա լիազորությունը չունի - Սահմանամերձ շրջանի բնակիչները, կամավորականները պետք է զինվեն, վարչապետի աթոռը զբաղեցնողի վախերը սպասարկող իրավապահները պետք ստանձնեն ՀՀ սահմանների պաշտպանությունը, պետք է հայտարարվի ռազմական դրություն և բոլոր միջոցները ուղղվեն բանակին: Պետք է ընտրվի շարժման այսօր գործող միակ կարգախոսը՝ ՍՅՈՒՆՅԱՑ ՈՂՋՈՒՅՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻՆ»: