«Նիկոլը նախորդ երեքի բազմապատիկ խառնուրդն է». Վարուժան Ավետիսյան
![]() 284 Երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ., 11:00 ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ չլսեցիք ու կոտորվեցինք ու կորցրեցինք Արցախը, արդեն փաստ է։ Որ եթե չլսեք, կկորցնենք Սյունիքն ու ամբողջ Հայաստանը, ակնհայտ է անգամ ավանակին։ Բայց, անկախ ասվածից, նաև ուշադրություն դարձրեք, որ Սերժիկի օրոք ավելի շատ լրատվամիջոցներ էին մեզ լուսաբանում, որպեսզի հասկանաք, թե Նիկոլի օրոք ինչքան խորն ենք գաղութացված ու փչացած և որ Նիկոլը նախորդ երեքի բազմապատիկ խառնուրդն է։ Այս վերջին խոսքն ուղղված է դեռևս նախկին-ներկա անտրամաբանական փակուղու մեջ մնացած մոլորվածներին։ Ընդունե՛ք վերջապես, որ բոլորդ չեք կարող լինել Գևորգ Սաֆարյան։ Պարզապես պետք է լսեք ու հասկանաք նրա նմաններին։ Եվ ոտքի՛ ելնեք։ Ձեզանից ոմանք 2018-ին բանտից դուրս եկած Գևորգին հարցնում էին, թե բա ինչու սերժի օրոք չէիր խոսում։ Գոնե հիմա հասկացեք, որ նա խոսում էր։ Նրան փորձում էին սպանել, սակայն նա էլի էր խոսում և էլի էր պայքարում և ստիպված նրան բանտարկում էին և բանտում էին փորձում ճնշել ու սպանել։ Իսկ դուք ոչ միայն չէիք խոսում, այլև չգիտեիք Գևորգի մասին։ Հիմա գոնե հասկացեք, որ ձեր նմանների պատճառով եղավ աղետը, կոտորածն ու հողի կորուստը, գոնե ամաչեք և լսեք ձեր խղճին, եթե, իհարկե, ունեք այդ խիղճը։ Եվ ամաչեք ու դարձի՛ եկեք։ Իսկ եթե այս ամենից հետո դարձյալ չեք հասկանում, գոնե լռեք ու մի՛ խանգարեք»։ Աղբյուրը` Վարուժան Ավետիսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
