«Մոսկվայի համար խիստ անցանկալի է Վրաստանի հետ երկկողմ բանակցային ձևաչափը ռեգիոնալով փոխելը». Հակոբ Բադալյան
![]() 299 Երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ., 15:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Սոչիի հանդիպման վերաբերյալ հնչում են ամենատարբեր կարծիքներ ու գնահատականներ, ինչը միանգամայն բնական է: Բայց, ցավոք սրտի, մեծ մասամբ այդ ամենը գտնվում է կա՛մ «հիստերիայի», կա՛մ հանրության «ականջներից լապշա կախ տալու» տրամաբանության մեջ: Իսկ, օրինակ, համեմատությունը կամ, այսպես ասած, հակադրությունը բրյուսելյան հանդիպման հետ, ներեցեք, բայց ուղղակի ծիծաղելի է: Ցավոք, մեզանում քաղաքականության գնահատման ելակետերը հասցվել են մոտավորապես մարզական երկրպագության տրամաբանության, էն դեպքում, երբ ծավալվում են իսկապես բարդ ու բազմավեկտոր գործընթացներ: Սոչիի հանդիպումն իր վրա կրում է թերևս դրանց ազդեցությունը: Աշխաբադում հանդիպում են Էրդողանն ու Ռեյիսին: ՄԻնչդեռ, Չավուշողլուի Իրան կատարած այցից հետո կարծես թե որևէ խոսք չկար, որ հնարավոր է այդպիսի հանդիպում Աշխաբադում: Խոսվել էր Էրդողանի Իրան այցի մասին, այն էլ հավանաբար տարեվերջին: Բայց, Աշխաբադի հանդիպման անհրաժեշտություն առաջացրել է Սոչին: Ընդ որում՝ հարկավոր է նկատել, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ռեյիսին այդ հանդիպմանը խոսել են 3+3-ի մասին, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծել ռեգիոնալ ձևաչափով: Ինչո՞ւ են Սոչիից հետո հանդիպում և շեշտում 3+3-ը: Թերևս այն պատճառով, որ Սոչին դիտում են մարտահրավեր՝ առնվազն Ռուսաստանի առանձին աշխարհաքաղաքական խաղի տեսքով: Ավելին, ըստ ամենայնի, նկատել են այդ խաղի որոշակի արդյունավետություն: Իսկ դա թերևս համարում են անխուսափելի, եթե Ռուսաստանը չունենա որոշակի աջակցություն Մինսկի խմբի համանախագահներից: Ավելին, այստեղ պետք է ուշադրություն դարձնել մի հանգամանք էլ: Սոչիից առաջ տեղի ունեցավ Վրաստանի և ՌԴ բանակցողների՝ Աբաշիձեի և Կարասինի հանդիպում, որից հետո Աբաշիձեն դարձյալ հայտարարեց, որ չեն մասնակցի 3+3-ին: Կրկնում եմ կարծիքս, որ հրապարակայնորեն դեմ չլինելով 3+3-ին, գործնականում Ռուսաստանը շահագրգռված չէ այդ ձևաչափով, մի շարք պատճառներով: Վրաստանն այդ պարագայում Ռուսաստանի համար ցանկալի արգելք է: Երբ խոսքը Հայաստանի մասին է, Մոսկվայի համար շատ բարդ է, օրինակ, ասել թուրքերին ու իրանցիներին, որ Հայաստանը չի համաձայնում: Կասեն՝ ճնշման հազար մեխանիզմ ունես, փորձիր: Երբ խոսքը Վրաստանի մասին է, այստեղ Ռուսաստանն ազատ է պատասխանատվությունից: Միաժամանակ, Մոսկվայի համար խիստ անցանկալի է Վրաստանի հետ երկկողմ բանակցային ձևաչափը ռեգիոնալով փոխելը: Նույնը նաև Թբիլիսիի համար: Ռուսների համար նախընտրելի է ինչպես արցախյան, այդպես էլ վրացական հարցը քննարկել ԱՄՆ, այսինքն՝ ավելի բարձր տրամաչափի հետ, դրանով իսկ բարձրացնելով իրենց տրամաչափը: Հավանաբար հենց դրա համար էլ Սոչիից հետո Էրդողանն ու Ռեյիսին, ըստ էության, հրատապ հանդիպում են Աշխաբադում՝ երեսուն րոպե տևողությամբ, և խոսում ռեգիոնալ հարցերը ռեգիոնալ ձևաչափով լուծելու անհրաժեշտության մասին: Եվ, ուշադրություն՝ կնքվում է թուրքմենական գազը Իրանի տարածքով սվոփ եղանակով Ադրբեջան մատակարարելու համաձայնություն, ինչը, իհարկե, բոլորովին դուրեկան չի լինելու Ռուսաստանի համար, փոխարենը իր տողատակում որոշակի առաջարկ է պարունակում Արևմուտքին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
