Երևանի քաղաքապետարանում կրկին աշխատավարձեր են բարձրացնում․ «Հրապարակ»
![]() 536 Երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ., 09:42 «Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվելու, որի օրակարգում 16 հարց է։ Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է, այն ժամանակ ճարտարապետության և քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային։ Պարբերաբար աշխատավարձեր բարձրացնող և պարգևավճարներ հատկացնող քաղաքապետարանն այդ մասին չի մոռացել, և նոյեմբերի 30-ի նիստում քննարկվելու է նաև նրանց աշխատավարձի հարցը։ Այսպիսով, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի աշխատավարձը 346 հազար դրամից կդառնա 697 հազար դրամ, վարչության պետի տեղակալինը՝ 322-ից՝ 561 հազար դրամ, գլխավոր մասնագետի աշխատավարձը եւս շեշտակի կբարձրանա՝ 225 հազար դրամից դառնալով 323 հազար, իսկ գործավարինը՝ 164- ից՝ 248 հազար դրամ։ Հողօգտագործման հողհատկացման տարածքային առաջին երկրորդ բաժնում, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնում ս բարձրացումներ կլինեն։ Հիշեցնենք․ համաձայն այդ նախագծի՝ քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակցի աշխատավարձերը ամռանը բարձրացան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ Երանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստանում է ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետը․ նրա աշխատավարձն աճել է գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ՝ վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 200 հազար դրամ է։ Այս օրինագիծն անցկացնելու փորձը, հանրային ընդվզման պատճառով, 2 տարի առաջ տապալվեց։ Բայց իշխանությունը հետողականորեն գնաց աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով։ Նախագծի հիմնավորումն էլ այն էր, թե վերջին տարիների գնաճի հետ իրենց ստացածը համահունչ չէ։ Կարելի է կարծել, թե միայն իրենց վրա է անդրադառնում գնաճը։ Ի դեպ, նախագիծը ներկայացվել էր «Իմ քայլի» ավագանու «Առաքելություն» կուսակցության անդամ Լոն Սարգսյանի խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի կողմից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
