Արման Թաթոյանն ահազանգում է, իսկ Սյունիքի մարզպետարանն «անհասանելի է դարձել»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է՝ Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է: «Բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների՝ տարածքից հեռացումն է»,- ընդգծում է օմբուդսմենը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ՝ ամբողջ օրը, ՄԻՊ արձանագրում-ահազանգի վերաբերյալ փորձեց Սյունիքի մարզպետարանից մեկնաբանություն ստանալ, մեր փորձերը, սակայն, ապարդյուն անցնան: Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մինչև աշխատանքային օրվա ավարտն անհաղորդ մնաց մեր հեռախոսազանգերին: Մարզպետարանի՝ լրատվամիջոցների հետ աշխատանքը համակարգող ու այս պահին արձակուրդում գտնվող աշխատակիցը հորդորեց գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ կապ հաստատել: Մարտիրոսյանը, պարզվեց, դժգոհ է, որ Թաթոյանի արձանագրումների հետ կապված իրենցից մեկնաբանություն ենք խնդրում: «Այդ մասին չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ»,- նշեց նա: Մեր դիտարկմանը, թե գործընկերն է ուղղորդել, որ իրեն դիմենք, լակոնիկ պատասխանեց. «Լավ չի արել, էլի»: Խնդրանքին՝ ուղղորդել, թե ինչպես, կապի ինչ միջոցով կարող ենք զրուցել մարզպետ Պողոսյանի հետ, մարզպետարանի գլխավոր քարտուղարը խիստ ավանդական ձևով արձագանքեց. «Չեք կարող, հարցերը գրավոր ուղարկե՛ք»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
721:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
4520:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
4720:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
6219:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
6019:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
6119:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
8919:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
9118:06