Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման»․ Մամիկոն Ասլանյան

«Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման»․ Մամիկոն Ասլանյան
238
Երկուշաբթի, 06 դեկտեմբերի, 2021 թ., 12:48

Վանաձորի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հայտարարություն է տարածել. «Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ
Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում՝ մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր՝ Վանաձոր խոշորացված համայնքի բնակչություն։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, ովքեր կլինեն ավագանու կազմում, հարգանքներս՝ նաև մյուս մասնակից ուժերին։
Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»։

Աղբյուրը`   Մամիկոն Ասլանյան