«Դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություններ արել»․ Խամոյանը՝ Սիմոնյանին
![]() 332 Երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ., 12:54 «Դուք այստեղ հայտարարում եք, որ հանրությունը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից․․․ նման ելույթ ունեցաք Ռուսաստանում՝ դառնալով դիվանագիտական սկանդալի կիզակետում»,- այսօր դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Դուք էսպիսի դիտարկում արեցիք, որ Հայաստանում կա տարածված կարծիք, թե Ռուսատանն է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Հետաքրքիր է, դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը»,- հարցրեց Խամոյանը։ Սիմոնյանը հորդորեց Խամոյանին հարցեր տալիս անձնական գնահատականը իջեցնել։ «Հարցի բովանդակությունը շատ ավելի հետաքրքիր կլինի, եթե կիսածաղրական գնահատականներ քիչ դնեք դրանց մեջ»,- ասաց ԱԺ նախագահը։ «Ձեր դաստիարակչական դիտարկումների մասով ուզում եմ հիշեցնել, որ դուք եք ԱԺ նախագահը Հայաստանում և դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություններ արել և մեր ռազմավարական դաշնակցին մեղադրանքներ հնչրեցրել»,- պատասխանեց Խամոյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
