«Ադրբեջանցի մի օգտատիրոջ արձագանք է «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի մասին». Վարդան Ոսկանյան
![]() 491 Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 14:42 Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր էջում գրել է. «Ոչ միայն Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի արտաքին, այլ չեմ բացառում, որ նաև Հայաստանի ներսում թշնամական ծրագրված տեխնոլոգիական միջամտության հետևանքով, մեզանում փորձ է կատարվում արմատավորել վերջնական հուսալքություն, որի բաղադրիչներից մեկն այն է, թե իբր ադրբեջանական հասարակությունը մարտական է և անդառնալիորեն հայրենասեր, ուստի իբր պետք է փաստացիորեն հանձնվել Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության քմահաճույքին։ Իրականությունը սակայն, միանշանակորեն, բոլորովին տարբեր է վերոնշյալ գրոտեսկից, իսկ վերջին պատերազմում Բաքվի բռնապետի հաջողության գրավականը ոչ թե ավելի գիտակից հասարակություն ունենալը կամ ավելի հարուստ լինել էր, այլ մարտական գործողությունների գերկենտրոնացված կառավարումը և, որքան էլ ցավալի հնչի, դրան հանդիման մեր կողմից կառավարման տարերայնությունը կամ ընդհանրապես բացակայությունը։ Հենց այս պահին հասարակական մակարդակում միջին վիճակագրական ադրբեջանցին, ըստ էության, մտածում է բացառապես իր առօրյա խնդիրների մասին, որոնք ոչ միայն չեն լուծվել, այլ ավելի են սրվել, որովհետև հաղթական էյֆորիայի մարման խորապատկերին պարզ է դարձել, որ Բաքվի պաշտոնական քարոզչությունը նրան տասնամյակներ շարունակ ուղղակի խաբել է՝ պնդելով թե բոլոր դժվարությունները կապված են Արցախում գոյություն ունեցող հակամարտության հետ։ Այս առումով, ուշագրավ է, որ Բաքվի և էրդողանական վարչախմբերի երազանք «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալը գրեթե բացառապես ռազմաքաղաքական և գաղափարախոսական վերնախավերի ծրագիր է, որը, ըստ էության, չի հետաքրքրում միջին վիճակագրական ադրբեջանցուն, հենց որի վրա էլ պետք է ներազդել մեր ունեցած նաև քարոզչական ողջ գործիքակազմով՝ Բաքվի բռնապետի համար ստեղծելով լրացուցիչ բարդություններ իր իսկ հասարակության ներսում։ Հ. Գ. Կից խտապատկերում ադրբեջանցի մի օգտատիրոջ մեծ թվով հավանումների արժանացած արձագանք է Բաքվի բռնապետի «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի մասին ելույթներից վերջինին, որտեղ գրված է՝ «Աստված է վկա, պետք է ռեալ խոսել։ Այս պահին Ադրբեջանի ոչ մի քաղաքացու Զանգեզուրը չի հետաքրքրում։ Ժողովուրդը սովից մեռնում է, ամեն մեկն իր խնդիրներով է: Մի փոր հացի կարոտ ժողովրդին կոմունիկացիաների դարդը չի կարող հուզել»»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
