«Սանասարը, Բաղդասարը, չգիտեմ՝ ովը». Փաշինյանի արձագանքը՝ «Էյվազլի» և «Չայզամլի» եզրույթները կիրառելու մեղադրանքներին
![]() 604 Չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ., 19:36 Ազգային ժողովում հարց հղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց. «Դուք մեր ֆրակցիայի պատգամավորին մեղադրում եք Ադրբեջանի շահերը սպասարկելու համար: Ժանրի կանոններով, պարո՛ն Փաշինյան, հիմա ես ձեզ պետք է մեղադրեմ Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար: Դուք եք Ադրբեջանի նախագահին անվանել կիրթ և կառուցողական, ով պատրաստ է հարցի լուծման: Դուք եք նրա հետ Դուշանբեի վերելակում անհասկանալի ինչ-որ գրառումներ արել: Ձեր օրոք ենք մենք կորցրել Արցախի հատվածը, հազարավոր զոհեր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուններ ունեցել: Դուք եք Էյվազլի և Չայզամլի եզրույթները մտցրել մեր խոսույթ ու հայտնվել ադրբեջանական մամուլում: Հարցս հետևյալն է: Ակնհայտ է, որ հրաժարական տալով՝ դուք կարող էիք կանխել պատերազմը, մանավանդ որ խոստովանում եք, որ բանակցություններում անելանելի վիճակ էր ստեղծվել»: Ի պատասխան Փաշիննյանն ասաց, թե 2016 թվականի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է բանակցային բովանդակությամբ Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները: «Եվ դա ձեր իշխանության ժառանգությունն է: Սա կապացուցեմ ցանկացած տեղով: Էդ դռնփակ նիստը արեք, էդ բանակցային բովանդակությունը բերեմ, դնեմ սեղանին: Էդ հո կենաց ասելով չի՝ Սանասարը, Բաղդասարը, չգիտեմ ովը: Բա էդ ո՞նց ա, գնում էիք բանակցելու, դառնում էր Ֆիզուլի Էդ հերոսին ինչի՞ եք գնացել բանակցային սեղանի շուրջ դարձրել սակարկման առարկա»,- զայրացավ Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
