Արտահերթ նիստը կտապալե՞ն․ «Հրապարակ»
![]() 355 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 09:42 «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի որոշմամբ՝ դեկտեմբերի 15-ին արտահերթ նիստ կգումարվի։ Նման պահանջով խորհրդարանի խոսնակին են դիմել ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ համապատասխան թվով ստորագրություններով։ Արտահերթի օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստան» դաշինքի հեղինակած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծը, որով կառավարությունից պահանջում են զերծ մնալ որևէ բանակցությունից, որը կխախտի Սահմանադրությունը, սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և այլն։ Նշենք, որ հերթական նիստերի մեկնարկին դաշինքը որպես հայտարարության տեքստ էր սա ներկայացրել, սակայն խորհրդարանը մերժեց 28 կողմ, 0 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց՝ հայտարարության տեքստը ներքաղաքական բովանդակություն ու նպատակ ունի: «Մեզ համար անհասկանալի է, որ անվտանգային հարցերի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության տեքստում փորձել եք ներդնել միակողմանի ձեւակերպումներ, որ հենց գրելիս ձեզ համար հասկանալի է եղել, որ այն չի ընդունվելու»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
