«Ադրբեջանը կրկին խաղի մեջ է մտցնում ավագ եղբորը՝ Թուրքիային». Արմեն Պետրոսյան
![]() 636 Հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ., 14:06 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. ««Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուն գործում է փորձված մարտավարությամբ. «Զանգեզուրի միջանցք» հորջորջվող թուրք-ադրբեջանական նախագծի իրականացման հարցում Բաքվի քաղաքական մարտավարությունը գրեթե նույնն է, ինչ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այն ենթադրում է հետևյալ մարտավարական քայլերի տրամաբանությունը՝ 1. Իմիտացիոն կեցվածք և մասնակցություն «տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործընթացին», բայց վճռորոշ պահին վերջնական պայմանավորվածության ձախողում, ինչպես տեղի ունեցավ նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և տարածված հայտարարությունից հետո։ Արցախյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի վարքագծի նմանատիպ վառ օրինակ էր 2011թ. Կազանում ԱՀ, ՀՀ, ՌԴ նախագահների հանդիպումն ու նախատեսված պայմանավորվածությունը։ 2. Գործընթացի ողջ ընթացքում քաղաքական գործիքակազմին զուգահեռ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի գործադրում։ Այս դրույթին ևս պարբերաբար ականատես ենք լինում անցած 1 տարվա ընթացքում։ Ամենավերջինը՝ նոյեմբերի 16-ի ագրեսիան է և «Զանգեզուրի միջանցքի» թեմայով Իլհամ Ալիևի վերջին բարբաջանքները՝ հայկական կողմից միջանցքի բացման հստակ ժամկետի ակնկալման պահանջով։ 3. Պատերազմում հաղթանակից հետո ադրբեջանական կողմի նման մարտավարությունը հաշվարկված է նաև որպես հայ հասարակության վրա հոգեբանական ներազդման գործիք՝ նոր պատերազմի սպառնալիքի հնարավորության շեշտադրմամբ։ 4. Կրկին խաղի մեջ է մտցնում ավագ եղբորը՝ Թուրքիային։ Վերոնշյալի համատեքստում Երևանին անհրաժեշտ է մշակել նաև բանակցային գործընթացից դուրս (որն ընթանում է կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ ոչ միջանցքային տրամաբանությամբ) Բաքվի գործողությունները կանխելու մեխանիզմներ և՛ միջազգային կառույցներում, և՛ գործընկերների հետ քննարկումներում, և՛ Ադրբեջանի ներսում»։ Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
