«Պուտինին հստակ ուլտիմատում է ներկայացվել». Թորոս Ալեքսանյան
![]() 281 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 10:30 Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օտար երկրների ռազմաբազաների տարածքները, չնայած հանգամանքին, որ համարվում են հյուրընկալող պետության անքակտելի տարածքներ, սակայն այդ պետության օրենքները տվյալ տարածքներում չեն գործում, այդտեղ գործում են այն օրենքները, որոնք սահմանում են ռազմաբազան ներկայացնող երկրները: Այդ ռազմաբազաները երբեմն բավականին մեծ տարածքներ են զբաղեցնում, օրինակ՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի որոշ ռազմաբազաներ, կամ Ռուսաստանի որոշ ռազմաբազաներ: Ղազախստանում է գտնվում, օրինակ, Բայկոնուր տիեզերակայանն իր հարակից ենթակառուցվածքներով, այն ունի ռուսական ռազմաբազայի կարգավիճակ, նրա տարածքն հավասար է 6717 կմ քառակուսու, որն ավելի քան 2 անգամ մեծ է Արցախի Հանրապետության ներկայիս տարածքից: Կարծում եմ՝ հասկացաք, թե ինչ եմ ուզում ասել, բանն այն է, որ Արցախի հարցը լուծվելու է հենց այդ տարբերակով, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումից ու Զանգեզուրով ադրբեջանցիներին միջանցք տրամադրումից հետո, սկսվելու է Ադրբեջանի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ կազմ ընդգրկվելու գործընթացը, որի արդյունքում Ռուսաստանն իրենց խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքի վրա ռազմաբազա հիմնելու պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ և դրանով հարցը կահամարվի փակված: Բայց կա մի հանգամանք, դա այն է, որ Պուտինին հստակ ուլտիմատում է ներկայացվել, որ Ուկրաինան երբեք չի լինելու ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի մեջ, և որ Պուտինը պարտավոր է հաշտվել այդ իրողության հետ, ասեմ ավելին, նրան նույն բանն են ասում նաև Բելոռուսի ու Հարավային Կովկասի հետ կապված, հետևաբար Ռուսաստանի ինտեգրացիոն պրոյեկտները (ԵԱՏՄ ու ՀԱՊԿ) իրենց իմաստը կորցնում են ու արդյունքում կազմաքանդվելու են, այդ դեպքում Արցախի հարցի լուծման վերը նշված տարբերակը (ռուս-թուրքական տարբերակ) երկար կյանք չի ունենա, որին էլ իր հերթին նշանակում է, որ մենք պիտի այսօրվանից պատրաստվենք դրան ու կրկին անգամ ապուշի պես հույսներս չդնենք «ամենակարող» ռուսների վրա»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
