Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է կայացել
![]() 542 Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 22:12 Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ասված է ՀՀԿ Գործադիր մարմնի տարածած հաղորդագրությունում: «Քննարկվել են կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր։ ՀՀԿ Գործադիր մարմինը հորդորում է համագումարի պատվիրակներին՝ շարունակվող համավարակի պայմաններում դրսեւորել առավելագույն պատասխանատվություն ինչպես սեփական, այնպես էլ այլոց առողջության նկատմամբ։ Համագումարի անցկացման վայրում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, ներառյալ անձնական պաշտպանության եւ հիգիենայի պարագաներով ապահովումը։ Համագումարի լուսաբանման հրավերը եւ լրագրողների հավատարմագրման պայմանները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին»,- նշված է հաղորդագրությունում։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
