Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել
846
Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 22:36

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ,
Արդարությունը վերականգնելու ճանապարհին այսօր կարևոր քայլ արձանագրվեց. ազատ արձակվեցին «Հայաստան» դաշինքի՝ տևականորեն ապօրինի կալանքի տակ պահվող պատգամավորներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս հետապնդումը որևէ կապ չունի արդարադատության հետ: Սա այն ակնհայտ ապօրինություններից էր, որը հասկանալի էր անգամ իրավաբանությունից գիտելիքներ չունեցողների, բայց ոչ՝ այսօրվա դատախազության ու որոշ դատավորների համար:
Միասնական, կազմակերպված ու գրագետ պայքարի արդյունք էր ապօրինությունների այս շղթայի կոտրումը:
Մենք շարունակելու ենք պայքարը, բոլոր շինծու գործերը քանդվելու են, և վստահեցնում եմ՝ ապօրինություն գործած պաշտոնյաները սեփական մաշկի վրա զգալու են իսկական արդարադատության ուժը»: