«Տեղեկություններ են հասնում, որ Մոնթեի դեմ արշավի հետևում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, այլև ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ». Նաիրի Հոխիկյան
![]() 732 Երկուշաբթի, 13 դեկտեմբերի, 2021 թ., 17:36 Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Ֆեյսբուքն ահաբեկիչ է համարում ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, արգելափակում է Մոնթեի մասին գրառումներն ու նրա նկարները հրապարակող էջերը։ Սա մեկ կազմակերպության կողմից առնվազն անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, քանի որ, կրկնում եմ, Մոնթեն ՀՀ ազգային հերոս է, պետական մակարդակով մեծ պարգևների է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ Ըստ «Ֆեյսբուք»-ի տրամաբանության՝ եթե Մոնթեն ահաբեկիչ է, ապա ՀՀ-ն ահաբեկչական պետություն է։ Ինձ հստակ տեղեկություններ են հասնում, որ Մոնթեի դեմ «Ֆեյքսբուք»-ի արշավի հետևում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, այլև Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Հիմա դիմում եմ ՀՀ ԲՏԱ նախարարությանը, ԱԳՆ-ին, ԿԳՄՍ-ին։ Ինչո՞ւ պետական գերատեսչությունները որևէ հակադարձ քայլ չեն անում «Ֆեյսբուք»-ում Մոնթեի վերաբերյալ կեղծիքների դեմ պայքարելու համար։ Եթե ՀՀ կառավարությունը պետական մակարդակով ընդամենը մեկ նամակ ուղարկի «Ֆեյսբուք»-ի ղեկավարությանը, ապա հարցը կլուծվի մեկ օրում. չէ՞ որ ժողովրդավարական ու արևմտյան արժեքներով ապրող Հայաստանում անհնար է ահաբեկչի հերոսացումը։ Թե՞ ամեն դեպքում Մոնթեի կերպարի դեմ պայքարում ներգրավված է ՀՀ կառավարությունը։ Դիմում եմ նաև հայաստանյան լրատվամիջոցներին և մշակույթի, հասարակական գործիչներին՝ ողողեք ձեր նամակներով, դիմումներով, հարցադրումներով նշածս նախարարությունները, պահանջեք գործել, պահանջեք հանել Մոնթեի վրա դրված պիտակումները։ Եթե ՀՀ կառավարությունը դրական քայլ արեց, ապա դա կլինի հօգուտ մեր պետության, եթե չարձագանքեց, ապա հերթական անգամ կհասկանանք, որ գործ ունենք դավաճան ավազակախմբի հետ։ Դիմենք հենց այսօրվանից»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
19101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
24500:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
385Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
910Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
438Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1168Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1078Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
933Երեկ, 14:24
