«Գլխավոր դատախազն անհամատեղելի վարքագիծ է դրսևորել». Ա. Վարդևանյան
![]() 563 Երկուշաբթի, 13 դեկտեմբերի, 2021 թ., 16:12 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Դատախազության հայտարարությանը, որը վերաբերում էր ՍԴ որոշմանը: «Ցավում եմ, որ դատախազությունը Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ոչ թե գալիս է այն դիրքից, որ՝ գիտե՞ք ինչ, այսպիսի կոպիտ սխալ եմ թույլ տվել, ներողություն եմ խնդրում, որ խախտել եմ ԱԺ պատգամավորների կարգավիճակը, որ այդ մարդկանց ապօրինի կալանավորել եմ, որ դա ընդունելի վարքագիծ չէ..., այլ որոշում է թիրախավորել Սահմանադրական դատարանին»,- տարակուսել է Վարդևանյանը: Փաստաբանի խոսքով՝ դատախազության դիրքորոշումը հարված է Սահմանադրական դատարանին: «Գլխավոր դատախազն ուղղակի դուրս է եկել իր սահմանադրական կարգավիճակից. նա ակնհայտ անհամատեղելի, անհամապատասխան վարքագիծ է դրսևորել: Ես վստահ եմ, որ սա դատախազության միասնական կարծիքը չէ»,- ասել է Վարդևանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
