«Քաղաքական դիսկուրսից դուրս են մղվել Արցախին վերաբերող հարցերը». Արման Աբովյան
![]() 636 Հինգշաբթի, 16 դեկտեմբերի, 2021 թ., 15:24 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Ժողովո՛ւրդ ջան, դուք հասկանո՞ւմ եք, որ ներքին քաղաքական խնդիրների շղարշի տակ տեղի են ունենում գործընթացներ, որոնք, ունենալով Հայաստանի գոյության համար կենսական նշանակություն, այնուամենայնիվ, փաշինյանական իշխանությունների կողմից ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ մղվել են ետին պլան։ Մի քանի ակնհայտ փաստ. 1. Նկատե՞լ եք, որ տեղեկատվական, հանրային և քաղաքական դիսկուրսից ընդհանրապես դուրս են մղվել Արցախին վերաբերող հարցերը։ 2. Նկատե՞լ եք, որ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերն ակտիվորեն փոխարինվել են հայակործան, հակապետական, ապազգային «օրակարգով», օրինակ, Հայաստանի և հայերին հետևողականորեն ոչնչացնող վայրենի Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բարիշելու» շինծու, լկտի, ինքնասպան գործընթացներով։ 3. Նկատե՞լ եք, որ փաշինյանական վերնախավն ուղղակի արդեն չի խոսում Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին։ Դե Գորիս-Կապան ավտոմայրուղու ոդիսականի մասին էլ չեմ ասում։ 4. Նկատե՞լ եք, որ թուրք-ադրբեջանական վիժվածքների կողմից հայերին ահաբեկելու, սպանելու, առևանգելու մասին նույնպես աշխատում են քիչ խոսել։ 5. Եվ որպես «вишенка на торте»՝ այս իշխանությունները շատ հետևողական գնում են թուրքերի և ադրբեջանցիների հետ տարատեսակ գործընթացների, որոնք միտված են իրավական առումով ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ Արցախի հարցի տեղափոխումը դե յուրե ադրբեջանական «ներքին խնդիրների» տիրույթ + քողարկված թուրքերի նախապայմանների ընդունմանը (Ցեղասպանության հարցից սկսած և վերջացրած Սյունիքով ադրբեջանաթուրքական տանդեմին ճանապարհ տրամադրելու) հայ-թուրքական հարաբերությունների վերաձևավորման շրջանակներում։ Էս չլինի մերվե՞լ եք, հհնն՞...շարունակելի»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
