Իշխող կուսակցության թանկարժեք քմահաճույքները. նոր ծախսեր՝ ընտրության համար. «Ժողովուրդ»
![]() 568 Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 09:18 «Վեդի քաղաքում հետընտրական գործընթացների հետևանքով նոր ՏԻՄ ընտրություններ կլինեն: Ինչպես հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների՝ ավագանու անդամ ընտրված ներկայացուցիչները որոշել են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել և հրաժարվել մանդատներից, իսկ սա նշանակում է, որ Վեդիում նոր ընտրություններ կլինեն։ ՏԻՄ օրենքի հոդված 73-ի համաձայն՝ եթե որևէ ուժ չունի սահմանված մանդատների մեծամասնությունը, չի կարող միայնակ ստանձնել կառավարումը, և կառավարությունը պարտավոր է 7-օրյա ժամկետում նոր ընտրություն նշանակել։ Իսկ ինչո՞ւ նրանք այդպես վարվեցին. Վեդիում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, հավաքել էր ամենաշատ ձայները՝ 8668 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Գարիկ Սարգսյանի առաջնորդությամբ, երկրորդն էր՝ 7706 ձայնով, իսկ Փաշինյանի աջակից Արամ Զավենիչի կուսակցությունը ստացել էր 3346 ձայն: Չունենալով 50 %+1 ձայն՝ ուժերից և ոչ մեկը չէր կարող միայնակ ստանձնել քաղաքի կառավարումը: Թվում էր, թե Փաշինյանի ու Զավենիչի միջև կոալիցիա կկնքվի, ինչպես արվում է բազմաթիվ համայնքներում, սակայն Զավենիչի կուսակցության ցուցակը գլխավորած Գարիկ Հակոբյանի շուրջ կոալիցիա այդպես էլ չկազմվեց: 7 օր անց կլինեն նոր ընտրություններ, ինչն իր հերթին նոր ծախս է ենթադրում՝ քվեաթերթիկների տպագրություն, հանձնաժողովի անդամների վարձատրություն, կազմակերպչական այլ աշխատանքներ… Կարճ ասած, յուրաքանչյուր ընտրություն ծախս է առաջին հերթին պետբյուջեի վրա, և սա նշանակում է, որ ֆինանսական հետևանքներ են ունենալու բոլոր քաղաքացիների համար»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
