«Քաղաքական մանիպուլյացիաները հաջորդում են մեկը մեկին». Դավիթ Գրիգորյան
![]() 881 Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 10:24 Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՆԵՎՐՆԵՐԸ շարունակվում են։ Հայկոն, իբր, ահագին չարաշահում էր արել, կոռուպցիայի դեմ լավ չէր պայքարել, ավելի շատ արձակուրդում էր, քան գործի, մեծագույն սխալ էր գործել, աններելի՝ դուրս էր եկել ՔՊ-ից ու դրա հետ միասին... սկսել էր ավելի շատ լայքեր հավաքել «Ֆեյսբուք»-ում, քան մի հոգավորը (ինքներդ հաշվեք ՖԲ պաշտոնական էջերի փոստերի տակ)։ Էպիկ քաղաքական մանիպուլյացիաները հաջորդում են մեկը մեկին։ Ավտոբուսներից հետո ռեյտինգ կուտակած Հայկոյի շուրջ աղմուկ ստեղծելը, իհարկե, կրկին նպատակ ունի թեման շեղել ու մոռացության տալ թուրքերի հետ ախպերության դարաշրջանի բացումը։ Մինչև մենք ափսոսում ենք, որ հազիվ աշխատող տղուն գործից հանում են՝ իշխանություններն արդեն բանագնացներ են ընդունում ու ճանապարհում, ոմանք սպիտակ տանն ու Եվրոպայում տասնյակներով հանդիպումներ են անում, բաներ քննարկում ու ԼԵԹՍ ԴՈՒ ՊԱՉԻԿ անում։ Հայկոն էդքան վատն էր, շուտ հանեիք։ Ռեալ փաստեր ունեք, սլիվ տվեք, մենք էլ իմանանք, քրեական գործե՞ր կան, հրապարակայնացրեք, որ կարդանք, լուսավորվենք։ Մնացած բոլոր դեպքերում Հայկոյի թեման ինձ համար հերթական մեդիա մանիպուլյացիայի փորձն է, որով փորձ է արվում գլոբալ համահայկական դրաման ծածկել լոկալ երևանյան ինտրիժկեքով, ոչ ավել։ Ի դեպ, Հայկոն ո՛չ ընկերս է, ո՛չ էլ աչքիս լույսը։ Լավն է, վատն է՝ արած ու չարած գործերով պիտի դատեն։ Փաստը մնում է փաստ, որ մեր երկիրը ոչ թե պետություն է, այլ էժանագին դեղին մամուլի խմբագրություն՝ նույնանման գլխավոր խմբագրի ղեկավարման տակ։ Պետականության մասին խոսք անգամ չկա»։ Աղբյուրը` Դավիթ Գրիգորյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
