«Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո որևէ շարժում չի կարող սկսվել». Վահրամ Թոքմաջյան
![]() 273 Ուրբաթ, 17 դեկտեմբերի, 2021 թ., 14:36 Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե վերանանք Հայկ Մարությանի աջակիցների գրառումներից ու ՔՊ համակիրների անհաջող մեդիաարշավից, ապա կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցավ հետևյալը․ ✓Երևանը Հայաստանի կեսն է բնակչությամբ, եթե ոչ ավելին։ Ո՞վ չգիտի, որ Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոն է։ Իսկ եթե քաղաքական պաշտոն է, ապա անկախ քաղաքապետի լավ կամ վատ աշխատանքից, նա չի կարող իշխող քաղաքական թիմի անդամ չլինել։ ✓ՔՊ-ն կամացից կուսակցություն է դառնում։ Սակայն ոչ թե հասկացության քաղաքագիտական իմաստով, այլ՝ հայկական ընկալմամբ (առաջնորդահպատակություն)։ ✓ՔՊ-ն, չնայած ունենալով բավականաչափ ռեսուրսներ, մեդիաարշավ չի կարողանում կազմակերպել։ Կամ կազմակերպում է չափազանց ապաշնորհ կերպով, որն անգամ սկսնակ մեդիագրագետ մարդու քմծիծաղն է առաջացնում։ ✓Հայկ Մարությանի լավ աշխատանքն իշխանությունը կարող էր գեներացնել յուր իմիջի շուրջ։ Ինչո՞ւ չարվեց, ես դա չգիտեմ։ Ինչո՞ւ է նման վարքագիծ՝ դա նույնպես չեմ կարող բացատրել, ինչպես չեմ կարող բացատրել Բրոունյան շարժումը։ ✓Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո որևէ շարժում չի կարող սկսվել։ Աջակցող ստատուս գրողների տասը տոկոսն անգամ փողոց դուրս չեն գա։ Էս ցրտին մարդ իր սիրած աղջկան է հազիվ ժամ ու կես, երկու ժամ սպասում, ուր մնաց քաղաքական ակցիայի դուրս գա։ ✓Հայկ Մարությանն ապագայում ևս չի կարող որևէ քաղաքական շարժում ղեկավարել, քանի որ նա տեսակով քաղաքական չէ, չունի քաղաքական խոսք, միտք և այլն։ Իհարկե, կարող է ուժեղացնել ցանկացած կուսակցություն, ինչպես ներկայիս ՄԻՊ-ը, եթե որոշի զբաղվել քաղաքականությամբ, բայց ոչ ավելին։ ✓ՔՊ-ն փորձելու է հնարավոր բոլոր մեթոդներով «զավթել» ՏԻՄ իշխանությունը։ Իսկ դա հավաստումներից մեկն է այն բանի, որ իշխող թիմը բովանդակություն չի կարող բերել դաշտ, այլընտրանքը՝ վարչական ու այլ մեթոդներով, որքան ստացվի։ Հնարավո՞ր էր ավելի զուսպ լինել։ Իհարկե, հնարավոր էր։ ՔՊ-ն կարող էր ուղիղ ու բաց ասել՝ քանի որ Հայկ Մարությանն այլևս քաղաքական թիմի անդամ չէ, իսկ Երևան քաղաքի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է, ապա նա պետք է հեռանա։ Սրանով, թե՛ Ձեր նյարդերը կխնայեին, թե՛ իրենց աջակիցներին չէին դնի ծիծաղելի, որոշ դեպքերում նաև քստմնելի կացության մեջ։ Մեդիան ստիպում է, որ շատ ֆայլեր հավաքեք, բայց ունենաք կարճ հիշողություն»: Աղբյուրը` Վահրամ Թոքմաջյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
