Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ԱԺ նախագահն անձի կարևորությունը տեսնում է միջանցքներում իրեն «չեստ» տվող լրագրողների մեջ»․ Աննա Մկրտչյան

«ԱԺ նախագահն անձի կարևորությունը տեսնում է միջանցքներում իրեն «չեստ» տվող լրագրողների մեջ»․ Աննա Մկրտչյան
263
Շաբաթ, 18 դեկտեմբերի, 2021 թ., 20:36

«Ես ուղղակի ցավում եմ, որ մենք հասանք այն օրեր, երբ ԱԺ նախագահի աթոռին կարող է նստած լինել մեկը, ով սեփական ինքնահաստատումը, անձի կարևորությունը տեսնում է միջանցքներում իրեն «չեստ» տվող անցորդների, լրագրողների մեջ»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ԱԺ միջանցքի աթոռները հավաքելու դեպքին, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ես տեսնում եմ, թե ինչպես են իրենք իրենց «ախրանիկներով» շրջապատել և հաճույք են ստանում ԱԺ շենքում հարյուրավոր զինվորական համազգեստով իրենց պաշտպանության և պահպանության համար ներկա անձանց մասով, և փաստորեն իրենք նաև լրագրողներից են այդ ակնկալիքները ունեցել»,- նշել է պատգամավորը: