Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Փրկարարներն Աղստև գետից դուրս են բերել ավտոմեքենան ու վարորդի դին

Փրկարարներն Աղստև գետից դուրս են բերել ավտոմեքենան ու վարորդի դին
960
Երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ., 11:36

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 07:35-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Աղստև գետը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, գետից դուրս բերել ավտոմեքենան և հոսանքազրկել, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։