«Մտածելու անընդունակ զանգվածները 2018-ին գնացին «հեղափոխության» ճանապարհով». Սենոր Հասրաթյան
![]() 761 Երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ., 17:30 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ հաշվարներդ կառուցում ես մտածելու անընդունակ զանգվածների միջոցով իշխանությունը զավթելու և այն մինչև վերջ պահելու տրամաբանությամբ, հաշվիր, որ երկիրդ անհույս է և անապագա... Մտածելու անընդունակ զանգվածները 2018-ին գնացին «հեղափոխության» ճանապարհով ոչ այնքան նրա համար, որ «ազգային ինքնագիտակցության հրամայականով» ուզում էին երկիրը դարձնել ավելի հզոր ու արդար, որքան հանուն այն բանի, որ կա՛մ կողքի բարեկեցիկ ապրողի ունեզրկման հաշվին իրենք դառնան ունևոր, կա՛մ էլ հակառակ դեպքում՝ կողքինին ունեզրկելով, նրան դարձնեն այնպիսին, ինչպիսինն իրենք են... ...Մտածելու անընդունակ զանգվածների «նվիրական» մասնակցությամբ տեղի ունեցած «հեղափոխության» անցած երեքուկես տարիների ընթացքում, իրոք, շատ բան է փոխվել, բայց, ավաղ, չի փոխվել այն, ինչն իրականում ցանկանում էին փոխել նրանք... Նրանք ոչ միայն չհասան իրենց նպատակին, այլև կորցրել և կորցնում են այն ամենը, ինչ ունեին մինչ այդ... Հ. Գ. Այսօր զրուցում էի 44-օրյա պատերազմում որդի կորցրած և անցած երեք ու կես տարիներին սեփական կաշվի վրա, բացի ցավից, այլ զգացում չունեցած իմ ծանոթներից մեկի հետ... Շարունակում էր արտահայտվել նույն ոգևորությամբ, ինչպես արտահայտվում էր 2018-ի «հեղափոխության» օրերին... Մտածող հայի համար, այս ամենը լսելուց, բնականաբար եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է...»: Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
