Ավագանու այսօրվա նիստը չի լինի. ինչ են մտածել ՔՊ-ականները. «Ժողովուրդ»
![]() 533 Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանում թե՛ այսօր, թե՛ վաղն ավագանու նիստեր են նախատեսված: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու անդամները, ըստ նախատեսվածի, պետք է քննարկեն եկող՝ 2022 թվականի բյուջեն: Իսկ մյուս օրը՝ դեկտեմբերի 22-ին, ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանին կքննարկի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօրվա նիստը, որտեղ 2022-ի բյուջեն է քննարկվելու, հնարավոր է՝ չկայանա: «Ավագանու անդամները, ըստ երևույթին, չեն ներկայանա, քվորում չի լինի: «Իմ քայլի» համար առաջնային հարցն այժմ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացն է»,- մեզ հետ զրույցում ասաց ավագանու անդամներից մեկը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
