«Ստանում եմ ահազանգեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման մասով»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ տնօրեններ և ծնողներ, քանի որ վերջերս անընդհատ ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով, ուղղակի հիշեցնում եմ, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում։
Մասնավորապես, հեռավար ուսուցման կարգով նախատեսված է, որ.
Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների (բացառությամբ՝ սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրմանուղղ.) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 09-Ն հրաման, կետ 9)։
Ուսումնական պլանով էլ ամրագրված է, որ.
Սովորողների ընթացիկ գնահատումն իրականացվում է բանավոր հարցման, գործնական աշխատանքի, թեմատիկ աշխատանքի և կիսամյակային ամփոփիչ աշխատանքի ձևերով։ Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներն իրականացվում են գրավոր եղանակով, իսկ անհնարինության դեպքում՝ բանավոր, աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 54-Ն հրաման, կետ 21):
Հետևաբար, դպրոցը պետք է գնահատի իրավիճակը և ամեն կոնկրետ դեպքում ըստ անհրաժեշտության օգտագործի եղած գործիքակազմը։ Պետք չի նախարարություն դիմել հարցով, որի կարգավորման տարբերակներն արդեն իսկ նախատեսված են։ Պետք է ծանոթ լինել կարգավորումներին և կարողանալ կիրառել դրանք ըստ անհրաժեշտության։

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
30520.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
36520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
37120.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
96717.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
92516.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
268416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
192415.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116210.07.2026, 15:00