Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Վաճառողը փորձարկել է հրավառությունն ու այրել ամբողջ հիպերմարկետը

Վաճառողը փորձարկել է հրավառությունն ու այրել ամբողջ հիպերմարկետը
1200
Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 19:48

ՌԴ Տոմսկ քաղաքում գտնվող «Լենտա» առևտրի կենտրոնում այսօր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 5 հազար քմ:
Նշվում է, որ հրդեհն ընդգրկել է ամբողջ շենքը, փլուզվել է 3,5 հազար քմ մակերեսով տանիքը:
Պատահարի հետևանքով տուժածներ չկան:Առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 200 մարդ։ Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ-ի ավելի քան 70 աշխատակիցներ, 24 միավոր տեխնիկա:
Հայտնի է, որ հիպերմարկետը հրկիզել է կապալառու կազմակերպության աշխատակիցը, որն աշխատել է առևտրի սրահում։ Նա պարզապես ցանկացել է շինության ներսում փորձարկել հրառավությունը:
Նա արդեն ձերբակալվել է և խոստովանական ցուցմունք տվել:

Վաճառողը փորձարկել է հրավառությունն ու այրել ամբողջ հիպերմարկետը