Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ձնահյուսի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել

Ձնահյուսի հետևանքով ռուս զինծառայողներ են զոհվել
1988
Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 23:30

Հարավային Օսիայում ձնահյուսի հետևանքով 2 ռուս զինծառայող է զոհվել։
Ավելի վաղ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը հայտնել էր, որ Անդրկովկասյան երկաթուղու պորտալի հարավային կողմում ձնահյուսի տակ է հայտնվել Հարավային ռազմական օկրուգի 5 զինծառայող։ Նրանցից 3-ին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվել է բավարար։ Մյուս 2-ի որոնողական աշխատանքները շարունակվում են. գործողությանը ներգրավվել է 20 մարդ և 2 միավոր հատուկ տեխնիկա։