«Գալիք բանակցություններում Թուրքիան զրո կաշկանդվածություն է ունենալու հայկական կողմից». Սուրեն Սարգսյան
![]() 324 Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 13:06 Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած: 1. Արցախը հանձնված է Ադրբեջանին, 2. Ցեղասպանության միջազգային ճանաչումը դե ֆակտո հանված է մեր արտաքին քաղաքական օրակարգից, 3. Առաջիկայում կբավարարվի ամենաթարմ նախապայմանը՝ միջանցքի բացումը: Ի դեպ, 1992թ. Թուրքիան Հայաստանի առջև նախապայան է դրել Անկախության հռչակագրից հանել հետևյալ պարբերությունը. «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Նախապայման է եղել նաև Հայաստանի զինանշանից Արարատ լեռան պատկերի հեռացումը, քանի որ այն դիտարկվել է որպես տարածքային պահանջ ուղղված Թուրքիային: Նոր սահմանադրության մշակման ժամանակ (տես՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը) կարող է այս հարցին լուծում տրվել՝ ասենք չորրորդ հանրապետության հիմնադրման ձևով, նոր հռչակագիր ընդունելով և այլն: Հիմա, ամենայն հավանականությամբ, Հայաստանն ու Թուրքիան կստորագրեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ փաստաթղթեր, կֆիքսեն, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու անքակտելիությունը և Ցեղասպանության վերաբերյալ մի լղոզված ձևակերպում կտան՝ Էրդողանական «համատեղ ողբերգություն» ոճով: Գալիք բանակցություններում Թուրքիան զրո կաշկանդվածություն է ունենալու հայկական կողմից, սակայն մի փոքր կաշկանդվածություն կունենա միջնորդ պետություններից: Այս պահին դրանք երկուսն են՝ ԱՄՆ-ն (տես՝ Bloomberg-ի արտահոսքը) և Ռուսաստանը (տես՝ ՀՀ իշխանությունների դիմումը միջնորդության համար)»: Աղբյուրը` Սուրեն Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
