«Հրապարակում եմ Լապշինի նամակներից մի փոքր հատված». Նաիրի Հոխիկյան
![]() 440 Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 15:48 «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաճախ ինձ հարցնում են, թե ինչու է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվում Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի հետ իր խոսակցության մասին պատմածներից, արդյո՞ք Լապշինի վրա ճնշումներ եղել են։ ՀՀ իշխանություններն էլ ինձ մեղադրում են, թե ձեռքիս տակ չկան իրեղեն ապացույցներ Լապշինի խոսքերի արժանահավատության մասին։ Զարմանալիորեն, ՔՊ-ի կողմից ուղղորդվող այդ մեղադրանքներն սկսվել են 2021-ի հուլիսի 29-ից հետո, երբ ՀՀ ԱԱԾ-ում անօրինական որոշում կայացվեց առգրավել իմ հեռախոսը, որում կան Լապշինի բոլոր պատմածների բնօրինակները։ Իմ հեռախոսն ԱԱԾ-ից փոխանցվել է ՔԿ՝ կրկին առանց ինձ տեղեկացնելու, մանավանդ որ ես ունեմ վկայի կարգավիճակ։ Հաշվի առնելով փաշինյանական ավազակախմբի ապազգային ու անօրինական գործողությունները՝ հրապարակում եմ Լապշինի նամակներից մեկից մի փոքր հատված, որը նա ինձ գրել է դեռևս մարտ ամսին, ապա խնդրել, որ ջնջեմ իր անվտանգության համար։ Այդ նամակները ես փոխանցել եմ ինչպես ՀՀ ԱԱԾ-ին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին քարտուղար, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դեմ ընթացող դատական նիստի դատավորին։ Ծանոթացեք նաև դուք և արեք եզրակացություններ, թե ինչու Ալեքսանդր Լապշինը 2021-ի հուլիսից հանկարծ հրաժարվեց ավելի վաղ իր ասածներից»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
