Կարեն Հեքիմյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է․ հանրային գործիչը կրկին հրավիրվում է հարցաքննության
![]() 234 Չորեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2021 թ., 14:12 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» (ՔԻՊ) ՀԿ-ն ահազանգում է, որ ՔԻՊ նախագահ Կարեն Հեքիմյանի նկատմամբ 2 ամիս առաջ սկսված հետապնդումը շարունակվում է ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Ոստիկանությանն ուղղված դիմումի հիման վրա։ Նշված դիմումի հիմքով թեև քրեական գործ հարուցվել է, բայց ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ չի ապացուցվել՝ հանցանք տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։ Սակայն Կարեն Հեքիմյանին, ով 3 ամիս առաջ սոցցանցում անդրադարձել էր մամուլում լայնորեն տարածված ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանին վերաբերող հրապարակմանը, առաջիկա օրերին կրկին հրավիրել են Քննչական կոմիտե։ Այսու՝ ՔԻՊ-ը հայտարարում է, որ Կարեն Հեքիմյանին այս խնդրով վերստին հարցաքնության հրավիրելու փաստը վերահաստատում է, որ նրա նկատմամբ, ըստ էության, քաղաքական հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է նրա հասարակական-իրավապաշտպան գործունեությամբ, ԵՊՀ-ում իրավախախտումները բացահայտելուն միտված դատական գործընթացներով, սոցիալական ցանցերում արած գրառումներով, մամուլում հրապարակված քննադատական հոդվածներով։ ՔԻՊ-ը նաև կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, քաղաքական համայնքին քննադատել ԵՊՀ ռեկտորի երբեմնի ժ/պ Հ. Հովհաննիսյանի դիմումի հիմքով սանձազերծված գործընթացը, որը հեղինակազրկում է ԵՊՀ-ն ու նրա ներկայիս ղեկավարությանը։ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ քարտուղար Թաթուլ Մկրտչյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
