«Մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ». Արմեն Աշոտյան
![]() 261 Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 14:18 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականն ամենաամոթալի տարին էր մեզ համար՝ կրտած ցլի տարի, նվազագույն ինքնիշխանության և առավելագույն անբարոյականության տարի, երբ իր ժողովրդին պարտություն բերած, իր ժողովրդին դավաճանած ղեկավարը վերարտադրվեց: 2021-ին մենք ընտրեցինք Հուդային և այս խարանը պետք է մաքրենք մեր ճակատից: Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել արտաքին քաղաքականության մեջ, այսքան խղճուկ՝ տարածաշրջանում և երբեք չի եղել աշխարհի հզորների սեղաններին պորտապար պարող դերակատար: Այսօր մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ, ով տալիս է բոլորին ինչ ուզում են և չի ստանում ոչինչ: Մենք այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որ չկարողացավ պատժել իր զավակներին սպանած դավաճանին, չկարողացավ հետ բերել գերիներին, չկարողացավ հողին հանձնել իր բոլոր հերոսներին: Սա մի տարի էր, որտեղ մեր ամենախոշոր դիվանագիտական ձեռքբերումը 106 ոչխարի հետբերումն էր: Պետք է խոսել և խոսել փաստերով: Տարին ամփոփում ենք ՝ ունենալով քաղաքական բանտարկյալներ: 2022-ը կարող է լինել տարի, երբ այս ազատ անկումը, որի մեջ հայտնվել ենք՝ դադարի: Պատասխանատվությունը քաղաքական, մտավորական վերնախավինն է՝ մոբիլիզացնել մարդկանց, ոգևորել ու բացել նրանց աչքերը: Մեր ազգի երակները ներարկվող այս կեղծ լավատեսությունը մի ճոխություն է, որ թույլ տալ մեզ չենք կարող: 2022-ը կարող է լինել լավ տարի, եթե չմոռանանք մեր ցավերը և այդ ցավերը վերածենք գործողությունների»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
18101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
23300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
380Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
881Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
434Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1147Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1056Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
922Երեկ, 14:24
