Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Իրենց ընդդիմադիր համարող մի քանի ռևանշիստներ իրար գլխի են հավաքվել՝ իբր «մտահոգվելով» երկրի ապագայով»․ Լյովա Եղիազարյան

«Իրենց ընդդիմադիր համարող մի քանի ռևանշիստներ իրար գլխի են հավաքվել՝ իբր «մտահոգվելով» երկրի ապագայով»․ Լյովա Եղիազարյան
468
Ուրբաթ, 24 դեկտեմբերի, 2021 թ., 18:36

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Իրենց ընդդիմադիր համարող, բայց իրականում մի քանի ռևանշիստներ, իրար գլխի են հավաքվել ու իբր քննարկում են կազմակերպել՝ «մտահոգվելով» երկրի ապագայով։
Քննարկման անունը դրել են «2022՝ Հայաստան․ լինել, թե չլինել»։
Որպեսզի իրենց դատարկաբանությանը լրջություն հաղորդեն, վերցրել են Շեքսպիրի հայտնի խոսքերը, առանց հասկանալու, որ ոչ մի հայ իրավունք չունի նույնիսկ մտքում կասկածելու հայրենիքի լինել-չլինելու մասին։
Պատկերացնո՞ւմ են արդյոք ատելությունից կուրացած այս մարդուկները, որ հանկարծ իրենց նման մտածեն սահմանում կանգնած զինվորը, նշտարը ձեռքին վիրաբույժը, կավիճը ձեռքին ուսուցիչը, բանվորը, շինարարը․․․։
Սրանց նման կարող է մտածել միայն թշնամին։
Չկա, չլինել։
Կա, լինելը՝ անվերապահ ու հավերժ»։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան