«Զգում եք չէ՞, թե տիեզերական ինչ մակարդակի է հասել այս պերսոնաժի լկտիությունը». Արման Աբովյան
![]() 677 Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 13:06 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Բոլոր ադրբեջանասեր, թրքամետ, ապազգային, շինծու «խաղաղության դարաշրջանի» մասին երազողներին + ադրբեջանական էժան պոմիդոր և սալյարկա անհամբեր սպասողներին + թուրքերի հետ համատեղ «տնտեսական» դրախտի մասին երազողներին + «ղարաբաղցի -հայաստանցի» բացասական առումով Ազգը պառակտողներին + արնախում, բարբարոս, մարդասպան Թուրքիայի հետ «մերձեցման» մասին երազողներին + խուժան, ֆաշիստական, հակահայկական Ադրբեջանի հետ լպրծուն սիլի-բիլի անողներին + Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների արյունը թուրքերին վաճառողներին... մի խոսքով բոլոր նրանց, ովքեր որքան ուժ ունեն տանում են Հայաստանը, Արցախը և հայությանը դեպի նոր պատերազմի և գաղթի՝ ՄԵԾ բարևներ է ուղարկում իրենց կողմից շատ սիրված, հայասպան, միջազգային հանցագործ Իլհամ Ալիևը։ Եվ մինչ Հայասատնի ղեկավարությո՛ւնը, դեմքի լուրջ արտահայտությամբ, փորձում է հիմնավորել, թե ինչու Հայաստանը պետք է հրաժարվի բոլոր պետական և ազգային շահերից և վերջնականապես ոչնչացվի՛ «կիրթ» ռազմական հանցագործ Ալիևը, իր բաշիբոզուկների կողմից օկուպացված Արցախի ինքնիշխան տարածքներից ձեզ «աչքալուսանք է» տալիս և բառացի ասում է ձեզ հետևյալը. (կներեք, ժողովո՛ւրդ ջան, որ այս ֆաշիստ անասունի խոսքերը ստիպված եմ մեջբերել). «Հայերն այդպես էլ չկարողացան ստեղծել պետություն, ամբողջ աշխարհը հեգնում է իրենց: Հայերն ունակ չեն ստեղծել պետություն և դատապարտված են ապրել ավելի մեծ պետությունների կազմում։ Իսկ եթե Հայաստանը փորձի վտանգել Ադրբեջանին (այլ կերպ ասած, եթե հայերը մի օր որոշեն, որ չեն ցանկանում դառնալ ադրբեջանական մարդասպանների հնազանդ «փայ»), ապա Ադրբեջանը կրկին հայերին կգցի այն օրը, որի մեջ իրենք գտվում էին՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Հայերն անմիջապես կզգան՝ ինչպես է երկաթյա բռունցքը ջարդում իրենց գլուխը»։ (Մեջբերումը ավարտվեց)։ Զգում եք չէ՞, թե ինչ տիեզերական մակարդակի է հասել այս պերսոնաժի լկտիությունը։ Ես միայն մի բան չեմ հասկանում՝ թուրքը և ադրբեջանցին էլ ի՞նչ պետք է անի, որ մենք, ի վերջո, հասկանանք, թե ո՞ւր է մեզ տանում այս իշխանությունը։ Զուտ մասնագիտորեն հետաքրքիր է»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
