«ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու օգտին արտահայտված հայ բոլշևիկ Նազարեթյանը գերեզմանում շուռ եկավ»․ Վ․ Աթանեսյան
![]() 2492 Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 19:54 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը. «Բոլշևիկյան Ադրբեջանի կառավարիչները ԼՂ հարցում ավելի գիտակ և կառուցողական էին, քան՝ Հայաստանի գործող վարչապետը։ Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մասին 1923թ․ հուլիսի 7-ի Ադր․ԽՍՀ Կենտգործկոմի Դեկրետում նրանք գրել են, որ մարզը «կազմավորվում է Ղարաբաղի հայկական մասից» և ավելացրել, որ տարածքի «հողը, ջուրը, անտառները» և մյուս բնական ու ձեռակերտ հարստությունները «մնում են որպես ներկայիս տերերի սեփականություն»։ 2021թ․ դեկտեմբերի 24-ին ազգակործան պատուհասը հայտարարեց, թե ինքը համաձայն չէ, որ «Լեռնային Ղարաբաղը հայկական է»։- Երևի նույնիսկ 1921թ․ հուլիսի 5-ի Կովբյուրոյի նիստում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու օգտին արտահայտված հայ բոլշևիկ Նազարեթյանը գերեզմանում շուռ եկավ»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
