«Ադրբեջանը կստանա իր ուզածից պակաս, ՀՀ իշխանություններն էլ կզիջեն ավելի շատ, քան պատրաստ են». Արման Մելիքյան
![]() 353 Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 22:48 Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական կողմի պնդումներն էլ, պաշտոնական Երևանի արձագանքն էլ դժվար թե կարող են իրականության օբյեկտիվ արտացոլում համարվել: Կարծում եմ, որ Ադրբեջանը կստանա իր ուզածից պակաս, իսկ Հայաստանի իշխանություններն էլ կզիջեն ավելի շատ, քան այսօր առերևույթ պատրաստ են, եթե հիմնվենք իրենց ընթացիկ հայտարարությունների վրա: Ուստի հայ-ադրբեջանական դիվանագիտական «լեզվակռիվը» ես դիտարկում եմ հենց այս համատեքստում: Պետք է հաշվի առնենք, որ պաշտոնական Երևանը հանդես է գալիս պատերազմում պարտված և արտաքին աջակցություն հայցող կողմի դիրքերից, մինչդեռ նախագահ Ալիևը ներկայանում է որպես սեփական ուժերին ապավինող հաղթանակած հզոր առաջնորդ, որն ի զորու է ինքնուրույն լուծել իր երկրի առջև ծառացած խնդիրները՝ լինի դա քաղաքական, թե ռազմական միջոցներով: Իրականում երկու կողմերն էլ իրենց պարտության կամ հաղթանակի համար պարտական են արտաքին ուժերին և լուծումերի փուլում հենց վերջիներս էլ կունենան որոշիչ խոսք ասելու իրավունքը»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
