«Ավելի վայրենի ինքնագովազդ դժվար է մտաբերել». Ռոբերտ Հայրապետյան
![]() 503 Շաբաթ, 25 դեկտեմբերի, 2021 թ., 21:54 Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկվանից ԵՊԲՀ ռեկտորը Մոսկվայում ադրբեջանցի ներկայացուցիչների հետ ինչ-որ բանակցությունների մեջ է: Արմենամերձ շրջանակների կողմից պնդում է արվում, որ բանակցում են որպեսզի բժիշկներ այցելեն հայ գերիներին: Իհարկե, գերիների հարցում ցանկացած օգնություն իր արժեքն ունի, բայց այդ ամենում բացարձակ չի տեղավորվում այն չհիմնավորված պաթոսն ու փիառ արշավը, ջանքերը, որով ուղեկցվում է այդ ամբողջ պրոցեսը: Գերիների հարցով կա մեկ լուծում՝ այդ մարդկանց օր առաջ Հայաստան վերադարձնել, իսկ այդ հարցում Հայաստան պետությունը ներկայացնող խմբակը կատարյալ ֆիասկո է ապրել, ու հիմա զանազան փիառ քայլերով Ադրբեջանը փորձում է գերիների հարցում մարդասիրություն վաճառել Հայաստանին և միջազգային հանրությանը: Հայաստանից էլ որոշ շրջանակներ ջանք չեն խնայում իրենց փայ փիառվել այդ հարցում: «Զինվորի տուն»-ը լավ օրից չէ, որ ունենք, իսկ վիրավոր զինվորներին խնամելը և կյանք վերադարձնելը պետության և մեծ հաշվով բոլորիս պարտավորությունն է, անել լուռ, անել հնարավորը, գլուխը կախ ու առանց ինքնագովազդի: Ոչ մի տրամաբանության մեջ արդեն չի տեղավորվում, որ նույն ԵՊԲՀ ռեկտորը պնդում է, որ «Զինվորի տուն»-ը այլևս Հայաստանի այցեքարտն է: Ավելի վայրենի ինքնագովազդ թերևս դժվար է մտաբերել: Հիմա էս ամբողջ փիառ փուչիկի տրամաբանության մեջ գտնվող մարդն ինչ պետք է բանակցի, ինչու պետք է ինքը բանակցի կամ բանակցում է, որ ի՞նչ անի, Ի դեպ, էդ բանակցության արդյունքներից ի՞նչ կա, թե՞ միակ արդյունքը «կիրթ և կառուցողականն» է լինելու»: Աղբյուրը` Ռոբերտ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
