Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«նիկոլի պահանջով Հայաստանը դուրս է հանվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից». իրավաբան

«նիկոլի պահանջով Հայաստանը դուրս է հանվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից». իրավաբան
338
Կիրակի, 26 դեկտեմբերի, 2021 թ., 20:42

Իրավաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականացվում է նիկոլի հերթական պահանջը՝ Հայաստանը դուրս է հանվում Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացից:
Վաղը երկրորդ նախագահը հարցազրույց կտա և Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ-ի ընդունվելիք հայտարարությունը упаковка կարվի Քոչարյանի ազդեցության համատեքստում ու հանրային-քաղաքական դիսկուրսը կրկին կնեղացվի «ներկա-նախկին» ֆորմատի մեջ:
Իշխանական խոսափողները վաղվանից կհեղեղեն եթերները և կսկսեն Հայաստանի և Արցախի հայության միջև ատելության և պառակտման հերթական արարը:
Ոգևորվողներն էլ կապրեն հերթական հիասթափությունը:
Ամանորյա հրավառությամբ ալիքը կմարի, իսկ հետևանքները կմնան:
Հ.Գ. Իրեն հարգող յուրաքանչյուր գործակալ-պրոյեկտ իր պարտքն է համարելու այսօր և վաղը մասնակցել «Արցախը Հայաստան չէ և վերջ» օպերացիայի լիարժեք իրականացմանը»: