«Մեծ վնաս է հասցնում Արցախի շուրջ ներկա և ապագա բանակցային գործընթացին». Տաթևիկ Հայրապետյան
![]() 544 Երեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2021 թ., 03:12 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ «2016-ի դրությամբ բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, և Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։ Մի կողմից, թվում է՝ նա կրկին սա ասում է նախկինների դեմ պայքարի հայտնի տրամաբանության շրջանակներում, բայց իրականում այս վտանգավոր թեզով նա հարցականի տակ է դնում և մեծ վնաս հասցնում Արցախի շուրջ ներկա և ապագա բանակցային գործընթացին: Ցավոք, դա միանգամյա հնչեցվող թեզ չէր, այժմ Փաշինյանը համառորեն լծվել է դրա «ապացուցմանը», անում է դա՝ կեղծելով ու մանիպուլացնելով բանակցային գործընթացը, արցախյան շարժման իմաստն ու պատմությունը: Այս գործընթացը չի կարող դիտարկվել իշխանություն-ընդդիմություն կամ ներկա-նախկին պայքարի համատեքստում, սա շատ ավելի վտանգավոր միտում է՝ մեզ փորձում են զրկել Արցախից և այլևս դուրս բերել այդ հարցը օրակարգից՝ համարելով «փակված» և կանխորոշելով Արցախի ապագան: Բոլորս ենք չէ՞ հասկանում, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը նշանակում է կա՛մ արցախահայության բնաջնջում, կա՛մ էլ տեղահանում: Որքան էլ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ գաղտնի պահվեն, դրանց մեծ մասը ժամանակ առ ժամանակ ներկայացվել է հանրությանը: Ցանկացած սուտ և մանիպուլյացիա, որն արվում է սեփական անգործությունն ու անկարողությունն արդարացնելու համար, և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ առումով մեծապես վնասում է մեր պետությանը: Ոչ ոք, այդ թվում՝ գործող, «պողպատյա մանդատով» օժտված իշխանությունն իրավունքի չունի մեր բոլոր սերունդների փոխարեն որոշել և «փակել» Արցախի հիմնահարցը: Նրանց ոչ ոք նման մանդատ չի տվել: Արցախը հայկական պահելու համար բազմաթիվ կյանքեր են զոհաբերվել, հսկայական ջանք է գործադրվել տասնամյակներ շարունակ, քանի որ գիտակից մարդիկ հասկացել են, որ Արցախը Հայաստանի վահանն է ու թիկունքը: Դա նաև հասկացել են մեր հակառակորդները: Իմ համոզմամբ՝ անվերջ զիջումների, հարմարվողականության ճանապարհով գնալով մենք հարցականի տակ ենք դնելու Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության գոյությունը»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
