Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ուղիղ եթերում հիմնավորեց՝ ալիևները ճիշտ էին, հայ ժողովուրդը՝ սխալ». Աշոտյան

«Ուղիղ եթերում հիմնավորեց՝ ալիևները ճիշտ էին, հայ ժողովուրդը՝ սխալ». Աշոտյան
581
Երկուշաբթի, 27 դեկտեմբերի, 2021 թ., 18:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլն ասում է ՝ տարան Արցախի ինքնորոշման իրավունքը «գցեցին» ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ որակավորելով դա որպես աղետ:
Արցախյան հարցում աղետ եղավ, երբ Նիկոլ Փաշինյանի նման անբարոյական մարդը Հայաստանում եկավ իշխանության:
Իրականում՝ 1993-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 4 բանաձև, որոնց նպատակը Արցախում ռազմական գործողությունները կանգնեցնելն էր, ոչ թե՝ Արցախի կարգավիճակի որոշումը, ինչպես ներկայացնում է սրիկան:
92 թվականին արդեն ստեղծվել էր Մինսկի խումբը, որը 94-95-ին ստացավ մանդատ՝ կարգավիճակը քննարկելու:
Այսինքն, եթե ՄԱԿ ԱԽ-ն որոշում էր Արցախի կարգավիճակը, ինչպես պնդում է Նիկոլը, ուրեմն Մինսկի խումբն ինչ նպատակով էր ստեղծվել:
Հաջորդը՝ Ադրբեջանը 30 տարի այդ բանաձևերը փորձել է խեղաթյուրել և օգտագործել Հայաստանի դեմ:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ հայկական ուղիղ եթերում գրեթե բառացիորեն ցիտել է Ալիևի հոր և տղայի քաղաքական դիրքորոշումները՝ հիմնավորելով, որ ալիևները ճիշտ էին, իսկ հայ ժողովուրդը՝ սխալ:
Այսինքն, Նիկոլի ասած «սենսացիան» այն էր, որ ինքն առաջին «յան»-ով վերջացող ղեկավարն է, որ ցիտել է ադրբեջանական տեսակետ ու հիմնավորել է դա»:

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան