«Բանակում չծառայած, պատերազմի ժամանակ Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է». Ոսկան Սարգսյան
![]() 418 Չորեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2021 թ., 14:20 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Բանակում չծառայած, 2020թ․ պատերազմի ժամանակ կամավորական ջոկատ հավաքած, սակայն Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով. Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ 2021թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ներառյալ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար: Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019թ․ սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։ Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել ՀՀ զինված ուժերում։ 2020թ․ Արցախում պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից, կամավորագրվելու կոչից հետո Հայկ Ղալումյանի կոչով կամավորներից ստեղծվեց «Իջևան» կամավորական ջոկատը, որը մի քանի օր Տավուշի մարզի անտառներում պարապմունքներ անցկացնելուց հետո ո՛չ Արցախ մեկնեց, ո՛չ էլ՝ Տավուշի մարզի սահմանագոտի, սակայն ջոկատի անդամները պետական բյուջեից աշխատավարձեր ստացան 3 ամսվա համար»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
