«Լավ էլի, Փալո՛ն, ինչո՞ւ ես խաղում հայ ժողովրդի զգացմունքների հետ». Հակոբ Բադալյան
![]() 304 Չորեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2021 թ., 16:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Փալոնը գրառում է արել, որ ԱՄՆ ազգային պաշտպանության ակտը, որը ստորագրել է Բայդենը, կարևոր դրույթներ է պարունակում, որոնք ուղղված են Ադրբեջանին ու Թուրքիային 44-օրյա պատերազմում ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն: Լավ էլի, Փալո՛ն, եթե դու հայասեր մարդ ես, ինչո՞ւ ես խաղում հայ ժողովրդի զգացմունքների հետ: Որովհետև, եթե դու քաղաքականությանը համարժեք մարդ ես, պետք է, որ պատկերացնես անհամարժեքությունն այն մտքի, թե ԱՄՆ Թուրքիային կամ Ադրբեջանին այդ հարցում ենթարկելու է պատասխանատվության: Մի շարք անգամներ նշել եմ, այսօր էլ համոզված եմ, որ հայ-ամերիկյան հարաբերության խորացման ուղղությունը տնտեսությունն է: Կա՞ այդտեղ տեղաշարժ, կարո՞ղ ենք այդտեղ արձանագրել էական, գործնական տեղաշարժ: Սա է խնդիրը, այստեղ է աշխատանքային ուղղությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ում հայկական Սփյուռքի ներգրավման մեխանիզմի ուղղությամբ աշխատելով: Մասնավորապես, այստեղ կարևոր է Սփյուռքի նոր սերնդի հետ աշխատանքը: Քաղաքական առումով հայ-ամերիկյան հարաբերության առարկայականության տեսանկյունից մնացյալը թերևս հայ-թուրքական հարաբերության հեռանկարի տիրույթում է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
