«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել». Սուրեն Սարգսյան
![]() 416 Հինգշաբթի, 30 դեկտեմբերի, 2021 թ., 10:18 Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ մի ամբողջ օր շրջանառվեց թեզ, համաձայն որի՝ Բայդենն օրենք է ստորագրել Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Իրականում Բայդենն ստորագրել է Ազգային պաշտպանությանը վերաբերող օրենքը, որի 1302-րդ հոդվածով նախատեսված է, որ գործադիրը պարտավոր է 180 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնել հայ-ադրբեջանական պատերազմի մասին: Միաժամանակ այս օրենքով ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը և կա «ռազմագերիների վերադարձ» ձևակերպումը: Կոնգրեսին պետք է նաև ներկայացվեն տեղեկություններ, արտաքին ուժերի ներգրավվածության մասին: Այսքան բան: Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ: Ցավոք 907-րդ բանաձևին վերաբերող դրույթն այդպես էլ մեր լոբբիստները չկարողացան անցկացնել այս օրենքում, քանի որ միայնակ էին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում: Հ. Գ. Մենք այս օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե, իհարկե, ունենք թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակակշռելու ցանկություն»: Աղբյուրը` Սուրեն Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
