«Ոչ միայն չունեցանք որևէ առաջընթաց, այլև շարունակեցինք մաս-մաս կորցնել»․ Ս․ Հասրաթյան
![]() 672 Կիրակի, 02 հունվարի, 2022 թ., 02:12 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավարտվում է հերթական տարին, սակայն դժվարանում եմ այն բնութագրել... Դժվարանում եմ, որովհետև 2020-ի դեկտեմբերի 31-ի այս ժամերին մտածում էի, որ 2021-ին ամեն ինչ կփոխվի և մենք կամաց-կամաց մեզ հավաքելով ու ինքներս մեզ վերագտնելով, նորից կդառնանք ինքնավստահ ու Երկիր կառուցող ժողովուրդ... Բայց, ցավոք, մեր իսկ մեղքով, մենք ոչ միայն չունեցանք որևէ առաջընթաց, այլև շարունակեցինք մաս-մաս կորցնել... Կորցնելով հանդերձ, մնացինք անհաղորդ մեր երկրի հետ կատարվող այն ամեն վատին, ինչ մեզ համար նախապատրաստում և կյանքի էին կոչում դրսի և ներսի մեր թշնամիները: Իսկ մեզնից ամեն մեկն, ասես, այդ ամենն անտեսելով, փորձում էր ընդհանուր ցավի արանքում փնտրել սեփական երջանկությունը... Եվ այդպես 365 օր՝ չեզոք, անհաղորդ և առանց փ ո խ վ ե լ ու... ...Շատ կուզեի, որ թեկուզ ուշացումով, բայց գոնե այս տարին հայ մարդու համար լիներ փոխվելու և սեփական ինքնությունը վերագնահատելու ու վերագտնելու տարի... Սա ընդունեք որպես և՛ անկեղծ ցանկություն, և՛ որպես շնորհավորանք... Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
