«Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ իբր վճռված է». Վարդան Ոսկանյան
![]() 249 Կիրակի, 02 հունվարի, 2022 թ., 10:24 Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Մեզ փորձում են համոզել, թե թշնամու հետ պայքարում ամեն ինչ իբր վճռված է, քանի որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն աշխարհում ունի ավելի շատ դաշնակիցներ և օժանդակողներ, քան Հայաստանը։ Այո՛, այն վայելում է Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի աջակցությունը, առաջինի պարագայում՝ նույնիսկ անվերապահ կերպով, անդամակցում է մահմեդական և թյուրքալեզու երկրները միավորող կազմակերպությունների և այլն: Սակայն արդի աշխարհում այս պետությունները չեն, որ ունակ են վճռելու ամեն ինչ: Նույնիսկ էրդողանական վարչախումբը մեր տարածաշրջանում ամեն ինչ վճռելու հնարավորություն չունի՝ չնայած իր հայատյաց կայսերապաշտական նկրտումներին։ Հետևաբար, Ադրբեջանի նկատմամբ այս ասպարեզում առավելության հասնելը պետք է լինի ոչ թե քանակական, այլ որակական առումով, իսկ այդ գերակայությունը՝ միտված չեզոքացնելու Բաքվի բռնապետի դաշնակիցների աջակցությունն ամենաանհրաժեշտ պահին, և թշնամուն թողնելով մեզ հետ մեն-մենակ, հերթական անգամ ջախջախելու նրան։ Այո՛, սա դժվարին և հսկայական ջանք պահանջող աշխատանք է, սակայն ո՞վ է ասել, թե ազգերը հաջողում են ծուլությամբ ու պարտվողականությամբ և ո՞վ է համոզված, որ մեր տարածաշրջանում լինելու է «խաղաղության դարաշրջան», եթե դրանում վստահ չէ նույնիսկ այդ մասին հայտարարողը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
