«Նիկո՛լ, դու դարձել ես բազմակի օգտագործման գործիք». Պետրոս Մակեյան
![]() 339 Հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ., 13:42 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ, բավական է, կա՛նգ առ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է «որպես ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»։ Նիկո՛լ, դու դարձել ես բազմակի օգտագործման գործիք, որի դիմաց հայ ժողովուրդը շարունակում է արյունով հատուցել։ Դո՛ւ 2018-ին դարձար գործիք, խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, ուզուրպացրիր առաջնորդի դերակատարումը, կառավերցիր և ուղղուրդեցիր ժողովրդի ցասումը։ Դո՛ւ 2020-ին դարձար գործիք, 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցեցիր, կյանքի կոչեցիր «լավրովյան» պլանը՝ հավելյալ հանձնելով Շուշին ու Հադրութը։ Դո՛ւ 2021-ին դարձար գործիք, «ընտրությունները» մանիպուլյատիվ ձևերով Մուկուչյանի աջակցությամբ կեղծեցիր, որպեսզի կյանքի կոչեք ռուս-թուրքական վերջին ծրագիրը՝ Զանգեզուրի միջանցքը հանձնել Ադրբեջանին, Սյունիքը՝ ռուսներին՝ որպես ռազմաբազա։ Հիմա դու դառնում ես գործիք, որի գինը վճարելու է ոչ միայն Ղազախստանի հայությունը, այլև ամբողջ Միջին Ասիայի հայությունը։ Նիկո՛լ, բավական է, կա՛նգ առ, հերիք է ի ցույց դնես մերկությունդ։ Հ․ Գ․ Իմիջայլոց, 2018-ին մերժված Սերժ Սարգսյանն օտար ուժերին չբերեց հայ ժողովրդի դեմ»։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
