««Ապրելու երկիրը» փորձում է մարդկանց ապուշի տեղ դնել». Վահագն Ալեքսանյան
![]() 569 Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 14:18 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ապրելու երկիրը» կարծես՝ մի նոր ներկայացում է պատրաստել Փարաքարում։ Լավ հասկանալով, որ ավագանու 11 անդամներն ունեն հստակ թեկնածու, ունեն հստակ իրավազորություն նիստ գումարելու, որոշում կայացնելու, ԱԵ-ն անցել է պլան Բ-ին։ Հիմա էլ փորձում են տարբեր, ոչ օրինաչափ գործողություններով խաթարել նիստի բնականոն ընթացքը, ԻՐԱՎԱԶՈՐ նիստի բնականոն ընթացքը, որին մասնակցում է ավագանու 11 անդամ։ Սկզբում կռիվ են հրահրել, որպեսզի ավագանու անդամները չհասցնեն գրանցվել նիստին, հետո էլ արդեն սկսել են պնդել, թե 11 անդամներից ոչ բոլորն են ուղիղ 10-ին եղել տեղում և գրանցվել։ Կարճ ու հստակ պիտի արձանագրեմ՝ «Ապրելու երկիրը» ո՛չ ավել, ո՛չ պակաս փորձում է մարդկանց ապուշի տեղ դնել։ Ագրեսիվ տրամադրված մարդկանց խումբ է հավաքում համայնքապետարանի դիմաց, փորձում սադրել ներս մտնող ավագանիներին, էնպես անել, որ ուշանան նիստից, հետո էլ պնդում, թե ավագանիներն ուշացել են ու նիստն իրավազոր չէ։ Մանկամտությանն էլ չափ կա»։ Աղբյուրը` Վահագն Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
