«ՀԱՊԿ ուժերի, իսկ իրականում, ռուսական զորքի տեղակայումը փակում է թուրքական առաջխաղացման ճանապարհը». Էդգար Առաքելյան
![]() 792 Ուրբաթ, 07 հունվարի, 2022 թ., 16:30 Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1. Կարմիր սլաք-Թուրքիայի գլխավորած պանթուրքական ծրագրի իրագործման հիմնական պլանն ու հարվածի ուղղությունները 2. Կապույտ սլաք-ՀԱՊԿ-ռուսական հակազդեցության ուղղությունները . Ղազախստանում ՀԱՊԿ-ռուսական ուժերի հապաղման և բախումների շարունակման պարագայում ամբողջ Կենտրոնաասիական երկրներում Թուքիա-Աֆղանստան-Պակիստան-Ադրբեջան քառյակի գործուն մասնակցությամբ վերջնականորեն հաստատվելու էր թուրքական ազդեցությունը՝ Ռուսաստանի խորքեր գնացող հեռանկարով, այդ թվում՝ ահաբեկչական պասաժով։ Ռուսաստանի հարավային սահմանները դառնալու էին Թուրքիայի և Միջինասիական ահաբեկչական միավորումների հետ շփման նոր սահման։ . Ռուսաստանի դեմ մյուս ճակատը բացվելու էր Ուկրաինայով (պատահական չէ Ուկրաինային զինելու մեջ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը) . Ռուսաստանի դեմ երրորդ ճակատը կբացվեր ներսից՝ կրկին թյուրքական տարրով՝ Թաթարստան-Հյուս. Կովկաս հատվածում (հիշենք Թաթարստանի ղեկավարի այցելությունները Թուրքիա, Էրդողանի կողմից նրա՝ անկախ պետության ղեկավարին վայել արարողակարգով ընդունելությունը, և Ռուսաստանի կենտրոնական իշխանության դեմ Թաթարստանի նախագահի վերջին դեմարշները) . Թուրքիայի համար իր բաղձալի «թյուրքական աշխարհի» ստեղծման վերջին խոչընդոտը մնալու էր Հայաստանն իր Սյունիքով, որը կտրելը, այն պարագայում, երբ Ռուսաստանը երեք ուղղություններով ներքաշված է կոնֆլիկտի մեջ, արդեն դժվար չէր։ Ավելին, չէր բացառվում, որ Ռուսաստանը Մեղրին կտրելու հարցում կոմպրոմիսի՝ փոխանակման գնար Թուրքիայի հետ՝ ուկրաինական ճակատում ու Ղրիմի հարցում թուրքերի լոյալության դիմաց։ . Ղազախական թնջուկում կարևոր և առանցքային տեղ է զբաղեցնում նաև Նազարբաևին իշխանությունից վերջնականապես հեռացնելու օպերացիան, որին, անկասկած, իր ուղիղ մասնակցությունն ունի նաև Ռուսաստանը (Նազարբաևը վերջին տարիների իր պրոթուրքական ու համաթուրքական քաղաքականությամբ Ռուսաստանին դուրս էր մղել Ղազախստանից, չնայած այդ երկրում ռուսական ազգաբնակչության զգալի չափերին։ Հիշենք ղազախաթուրքական ռազմական համագործակցության վերջին պայմանագիրը և թուրքական սպառազինության գնումները)։ ՀԵՏԵՎԱԲԱՐ . Ղազախստան ՀԱՊԿ ուժերի, իսկ իրականում, ռուսական զորքի տեղակայումը փակում է թուրքական առաջխաղացման ճանապարհը՝ հնարավորություն ստեղծելով վերջնականապես թաղել Էրդողանի պանթուրքական երազանքը՝ որոշակի թուլացնելով նաև Հայաստանից Մեղրին պոկելու թուրք-ազերիական ձգտումները։ ՀԱՐՑ Այս պարագայում, ճի՞շտ էր Հայաստանի՝ Ղազախստան ուղարկվող ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը միանալը։ Կարծում եմ՝ պատասխանն առավել քան ակնհայտ է»։ Աղբյուրը` Էդգար Առաքելյան |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
15517:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
14516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
14216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
12815:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10414:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10814:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
23514:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
26014:12
