Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ժապարովի «հանգիստը» քաղաքական է ու, ըստ ամենայնի, թելադրված է Անկարայից»․ Ս․ Սուրենյանց

«Ժապարովի «հանգիստը» քաղաքական է ու, ըստ ամենայնի, թելադրված է Անկարայից»․ Ս․ Սուրենյանց
286
Երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ., 00:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ժապարովի «հանգիստը» քաղաքական է
Ղրղզստանի նախագահ Ժապարովն այսօր չի մասնակցել ՀԱՊԿ երկրների ղեկավարների արտահերթ նիստին՝ կարճաժամկետ արձակուրդում գտնվելու պատճաբանությամբ։
Չթաքցնեմ՝ զարմանալի արձակուրդ է, մանավանդ, դեռ երեկ Ժապարովը հայտարարություն է հնչեցրել։
Բացի այդ, եթե նույնիսկ ընդունենք, որ Ղրղզստանի նախագահն արձակուրդում է, դժվար է պատկերացնել, որ այն չի ընդհատել՝ բարեկամ ու հարևան երկրում տեղի ունեցած իրադարձություններից հետ։
Տրամաբանական է ենթադրել, որ Ժապարովի «հանգիստը» քաղաքական է ու, ըստ ամենայնի, թելադրված է Անկարայից, մանավանդ, որ վերջին օրերին ղազախական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներ Ղազախստանի իրադարձությունների մեջ հայտնաբերում են նաև ղրղզական «հետք»:
Չեմ բացառում նաև, որ Ժապարովը զգուշանում է Մոսկվայի հետ «մտերմությունից»՝ մտածելով, որ Կենտրոնական Ասիայում կարող է դառնալ հաջորդ թույլ օղակը՝ Նազարբաևից հետո»։